- “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքը
- Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները,
- կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանները,
- ֆինանսական հաշվետվությունների փաթեթները,
- սկզբնական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը, և այլն:
Ստեղծագործ աշխատանք
- Գլխավոր
- Ստեղծագործ աշխատանք
ԹՄ Աուդիտը մեծ ներդրում է ունեցել ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի բարեփոխումներին: Գործունեության ողջ ընթացքում ԹՄ Աուդիտը ակտիվորեն մասնակցել է ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման և միջազգային փորձի ներդրման ուղղությամբ երկրում ընթացող գործընթացներին ու մեծապես նպաստել է դաշտում գործունեություն ծավալող մասնագետների որակավորման և իրազեկման մակարդակի բարձրացմանը:
Հարկ է նշել, որ դեռևս 1998թ., երբ ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 26-ի N 740 որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրվեց հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումներին, այդ նպատակով հանրապետության լավագույն մասնագետներից ձևավորված փոքրաթիվ աշխատանքային խմբում ընդգրկված էին նաև Ընկերության խորհրդատուները (մասնագետները), որոնք իրենց մասնագիտական գիտելիքները և փորձը ի սպաս դրեցին ՀՀ հաշվապահական հաշվառման մեթոդաբանական դաշտի ձևավորմանը:
Նրանց մասնակցությամբ, մասնավորապես, մշակվեց`