Testimonial

Կարծիքներ

«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ն, մատուցելով «Լեդա Քեմփուս» ՍՊԸ-ին հաշվապահական հաշվառման վարման ծառայություն` մշտապես ցուցաբերում է բարձր արհեստավարժություն: Դա վերաբերում է նաև տնտեսագիտական, ֆինանսական և իրավական մնացյալ ոլորտներին: Օգտվելով ԹՄ Աուդիտի ծառայությունից` մեր կազմակերպությունում իրականացվող ստուգումների արդյունքում ի հայտ չեն գալիս լրացուցիչ հարկային պարտավորություններ:
ՀՀ-ում «Լեդա Քեմփուս» ՍՊԸ մասնաճյուղ
Հ. Մուսայելյան - Գլխավոր տնօրեն
«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ն, շնորհիվ իր բարձրակարգ մասնագետների, զգալի օժանդակություն է ցուցաբերել ԱրմենՏելին հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտների և US GAAP-ի ներդրման գործընթացում, ինչը հնարավորություն է ընձեռնել հաշվապահական հաշվառումը վարել, ֆինանսական հաշվետվություններ պատրաստել ու ներկայացնել` արդի պահանջներին համապատասխան:
ԱրմենՏել» ՓԲԸ
Ժ. Պապոյան - Գլխավոր հաշվապահ
Այսօրվա արագ տեմպերով փոփոխվող նորմատիվային դաշտի առկայության պայմաններում չափազանց դժվար է սպառիչ պատասխան գտնել գործունեության ընթացքում առաջացող տարաբնույթ հարցադրումներին. այս խնդրին մեր կազմակերպությունում տրվել է կատարյալ լուծում` համագործակցություն աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների առաջատար ընկերություններից մեկի` «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ:
ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
Գ. Կարապետյան - Տնօրեն
Համոզված ենք, որ կատարել ենք աուդիտորական ընկերության ճիշտ ընտրություն և այսուհետ ևս կշարունակենք մեր համագործակցությունը ՙԹՄ Աուդիտ՚ ՓԲԸ-ի հետ:
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ
Մ. Հովհաննիսյան - Տնօրեն
Ունենալ այնպիսի պրոֆեսիոնալ խորհրդատու, ինչպես ԹՄ Աուդիտն է, և անվարան քայլել շուկայական տնտեսության լաբիրինթոսում` ահա մեր խորին համոզմունքը:
«Արայ» ՍՊԸ
Հ.Կոստանյան - Գլխավոր հաշվապահ
Աշխատանքային բարձր կարգապահության և պատշաճ գործարար վարքագծի վերաբերյալ խոսելիս` աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների բազմերանգ դաշտում, նախընտրելի է վկայակոչել այնպիսի վստահելի ու հեղինակավոր կազմակերպությանը, ինչպիսին է «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ն:
«Զանգակ-97» ՍՊԸ
Ս. Մկրտչյան - Գլխավոր տնօրեն
«ԹՄ Աուդիտ»-ում հաջողությամբ համադրվում են մատուցվող խորհրդատվական ծառայությունների լայն անվանացանկը, մասնագետների բարձր որակավորումը, կողմնորոշումը դեպի հաճախորդը և վերջինիս պահանջները, ինչպես նաև պատասխանատվության ու պատրաստակամության բարձր աստիճանը, ինչն էլ գրավականն է մեր երկարատև ու փոխշահավետ համագործակցության:
«Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ
Գ. Օկոև - Նախագահ
«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ մեր համագործակցությունը արդեն վեց տարվա պատմություն ունի: Ընկերության մասնագետները աչքի են ընկնում իրենց արհեստավարժությամբ, գիտելիքների բարձր մակարդակով, աշխատանքի հանդեպ ցուցաբերվող պատասխանատվությամբ: Մենք լիովին վստահում ենք ԹՄ Աուդիտի կատարած աշխատանքին` տրվող արժանահավատ ու պատճառաբանված գնահատականներին:
«Էլիտ Գրուպ» ՓԲԸ
Ա. Մկոյան - Գլխավոր տնօրեն
Ապրել և աշխատել մի ժամանակաշրջանում, երբ տեղեկատվությունը ամենաթանկ ռեսուրսն է, նշանակում է լիովին գիտակցել աուդիտի արժեքը ճիշտ որոշումների կայացման գործում: Այդ իմաստով` համագործակցությունը «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ հանդիսանում է լավագույն լուծումը:
«Շեն կոնցեռն» ՓԲԸ
Ս.Բեգլարյան - Նախագահ
ԹՄ Աուդիտը գերազանց աուդիտորական և խորհրդատվական ընկերություն է: Կարճ ժամանակահատվածում այն իր տեղն է գտել տեղական մասնագիտական ծառայությունների ոլորտի առաջատարների շարքում: Նրանք ապացուցել են իրենց պատրաստվածությունը, պրոֆեսիոնալիզմը և ազնվությունը: Նրանք կարող են լավ ու վստահելի գործընկեր լինել ձեռնարկությունների բաժնետերերի համար:
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ
Ա.Տոնոյան - Առաջատար Բանկիր
ԹՄ Աուդիտն վստահելի եւ հուսալի գործընկեր է մեզ համար: Մեր երկարատև համագործակցությունը հավաստում է, որ ընկերությունն իր աշխատանքում առաջնորդվում է ամենաբարձր մասնագիտական չափանիշներով, ունի բարձր որակավորում ունեցող անձնակազմ, ինչպես նաև ժամանակից տեխնիկական միջոցներ և համապատասխան ծրագրային կարողություններ: Ավելին, ԹՄ Աուդիտն ունի լավ պատկերացումներ շուկայի պահանջմունքների վերաբերյալ և հաջողությամբ է կարողանում իր կողմից մատուցվող ծառայությունները հարմարեցնել գործընկեր կազմակերպությունների կարիքներին:
«Արփա-Սևան» ԲԲԸ
Պ. Հակոբյան - Գլխավոր տնօրեն
TOP