Service Details

Հաշվապահական խորհրդատվություն

Արմատական փոփոխությունների անցումային շրջանում (ինչպիսին է, օրինակ, ՀՀՀՀՍ-ներից ՖՀՄՍ-ների անցումը) մեծանում է հնարավոր ռիսկերից ապահովագրվելու անհրաժեշտությունը:

 
Առաջարկվող ծառայությունները`
  • ՖՀՄՍ (IFRS)-ներին անցման խորհրդատվություն,
  • հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում,
  • աշխատանքային հաշվային պլանի մշակում,
  • տիպային գործառնությունների ձեռնարկի մշակում,
  • փաստաթղթավորման և փաստաթղթաշրջանառության մշակում,
  • հաշվապահական հաշվառման գործող համակարգի ուսումնասիրություն, թերությունների բացահայտում, դրանց վերացման և գործող ընթացակարգերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների և գործողությունների պլանի ներկայացում,
  • ինքնարժեքի հաշվառման համակարգի ներդրում,
  • հաշվապահական հաշվառման համար ծրագրային և տեխնիկական կարիքների գնահատում (տեխնոլոգիաներ), հաշվապահական համակարգչային ծրագրերի ներդրում
  • առանձին գործարքների (պայմանագրերի) ֆինանսական հետևանքների հաշվառում և արտացոլում ֆինանսական հաշվետվություններում 
Որ դեպքերում են իրականացվում
  • օրենսդրական պահանջով (2011թ.-ից կազմակերպությունները պետք է հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտներից անցում կատարեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների),
  • օրենսդրական պահանջներին և կազմակերպության գործունեության առանձնահատկություններին համապատասխան հաշվառման և փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման անհրաժեշտություն,
  • հաշվառման համակարգի ավտոմատացման անհրաժեշտություն,
  • կազմակերպության համար պարբերական բնույթ չկրող առանձին գործարքներ` ՖՀՄՍ-ների պահանջներին համապատասխան հաշվառում և ֆինանսական հաշվետվություններում ներկայացում
Ինչու ԹՄ
  • ուղղակի մասնակցություն հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի (օրենք, ստանդարտներ, ֆինանսական հաշվետվությունների փաթեթներ, հաշվային պլան, սկզբնական հաշվառման փաստաթղթեր, գրանցամատյաններ) մշակմանը,
  • մի քանի տասնյակ մասնագիտական, ուսումնամեթոդական գրքերի ու հոդվածների հեղինակում,
  • հսկայական փորձառություն 1999թ-ից սկսած,
  • որակավորված, հեղինակավոր մասնագետներ,
  • հաճախորդների մեծ բազա:
TOP