Աուդիտը աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է, որի արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն: Առաջարկվող ծառայությունները`
Աուդիտ
Աուդիտորական դիտարկում
Համաձայնեցված ընթացակարգեր
Կոմպիլիացիա
Որ դեպքերում են իրականացվում
Պարտադիր աուդիտ`
Խոշոր կազմակերպություններ, որոնք հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցել են հետևյալ 3 ցուցանիշներից առնվազն 2-ը, հաշվեկշռի ընդհանուր գումարը՝ 10մլրդ ՀՀ դրամ, հասույթը՝ 20մլրդ ՀՀ դրամ, աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ 250:
Միջին կազմակերպություններ, որոնք չեն հանդիսանում փոքր կամ միկրո կազմակերպություն և հաշվետու տարվա վերջի դրությամբ չեն գերազանցել հետևյալ 3 ցուցանիշներից առնվազն 2-ը, հաշվեկշռի ընդհանուր գումարը՝ 10մլրդ ՀՀ դրամ, հասույթը՝ 20մլրդ ՀՀ դրամ, աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ 250:
Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները,Խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է, և խոշոր խմբերը:
Միջին խմբերը
Կամավոր աուդիտ`
Կազմակերպության սեփականատերերի նախաձեռնությամբ
- Ներդրումային կամ վարկային ծրագրերի իրականացման դեպքում` ներդրողի (վարկատուի) պահանջով
Ինչու՞ ԹՄ
Հսկայական փորձառություն 1997թ-ից սկսած,
Որակավորված, հեղինակավոր մասնագետներ,
Հաճախորդների մեծ բազա, այդ թվում տեղական խոշոր կազմակերպություններ, միջազգային կառույցներ ու կազմակերպություններ: