Management

Ղուկաս Աթոյան Հայաստանի աուդիտորների եվ փորձագետ հաշվապահների պալատի անդամ

Ղուկաս Աթոյանը ավելի քան 28 տարվա փորձ ունի հաշվապահական հաշվառման, հարկային և աուդիտի ոլորտներում: Միաժամանակ վերահսկելով Ընկերության կողմից մատուցվող հաշվապահական հաշվառման և հարկային խորհրդատվության ծառայությունները՝ նա իր շարունակական մասնակցությունը ունի աուդիտի և բիզնես խորհրդատվության ծրագրերում: Մինչև 2000 թվականին ԹՄ Աուդիտին միանալը, զբաղեցրել է գլխավոր հաշվապահի պաշտոն, տարբեր հայկական ընկերություններում: Ղուկասը մեծ փորձառություն ունի հաշվապահական հաշվառման ներդրման և վարման, բիզնես գործընթացների վերլուծության, հաշվապահական հաշվառման քաղաքականության և հաշվային պլանի մշակման, ինքնարժեքի հաշվառման համակարգերի ստեղծման և հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների  հաշվարկման և պլանավորման աշխատանքներում: Ղուկասը երեք հաշվապահական գրքերի համահեղինակ է: Վարել է մասնագիտական դասընթացներ հայաստանյան խոշոր կազմակերպություններում և հաստատություններում: 2008 թվականից, հարկային օրենսդրություն է դասավանդում Թաթուլ Մովսիսյանի երիտասարդների աջակցման կենտրոնում: Ղուկասը ունի աուդիտորի (ՀՀ ֆինանսների նախարարություն և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա), ինժեներ-մեխանիկի (Հայաստանի Ճարտարագիտական համալսարան) և հաշվապահության ու աուդիտի մագիստրոսի (Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն) որակավորումներ: Հայաստանի աուդիտորների եվ փորձագետ հաշվապահների պալատի անդամ է:
TOP