Management

Թաթուլ Մովսիսյան «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն (1997թ․-ից):
Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ (2023թ. փետրվարի 15-ից)։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ (2021թ․-ից)։ Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության անդամ (2022թ․-ից)։ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) հիմնադիր անդամ (1997թ․), տարբեր տարիներին հանդիսացել է IFAC-ի (Հաշվապահների Միջազգային Դաշնություն) փորձագետ, ՀՀԱԱ հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ, ՀՀԱԱ խորհրդի, ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողովի, աուդիտորների և հաշվապահների որակավորման հանձնաժողովի անդամ: 1998թ․-ից անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ–ում իրականացվող հաշ¬վա¬պահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարե¬փո¬խումներին, այդ թվում՝ ՀՀՄՍ-ների, ՖՀՄՍ-ների, ԱՄՍ-ների թարգմանությանը, խմբա¬գրմանը և տեղայնացմանը, օրենքների, հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների փաթեթի, սկզբնական հաշվառման փաստաթղթերի և նոր համակարգերի ներդրման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը։ 19 մասնագիտական, ուսումնամեթոդական գրքերի և մի քանի տասնյակ հոդվածների հեղինակ է: 1999թ․-ից վարում է դասախոսություններ ԲՈՒՀ-երում և մասնագիտացված կառույցներում: 1992-1997թթ․ աշխատել է խոշոր կազմակերպություններում, որպես ֆինանսական տնօրեն և/կամ գլխավոր հաշվապահ: Ունի աուդիտորի որակավորում (1997թ.` ՀՀ ֆինանսների նախարարություն, 2008թ․՝ ՀՀԱԱ), ինժեներ-տնտեսագետի դիպլոմ (1992թ․՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան):
TOP